ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն պլանավորում են մայիսին քննարկել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) դեմ հնարավոր պատժամիջոցները, հայտնում է Marca-ն։
Սպասվում է, որ դա տեղի կունենա ՖԻՖԱ-ի համագումարում, որը տեղի կունենա Բանգկոկում մայիսի 13-ից 17-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կարող են դադարեցնել իսպանական թիմերին միջազգային մրցաշարերի մասնակցությունը։ Դա պայմանավորված է Իսպանիայի կառավարության միջամտությամբ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին։
Այդ պատճառով Իսպանիայի հավաքականը կարող է չխաղալ Եվրո-2024-ում, իսկ իսպանական ակումբները կարող են բաց թողնել եվրագավաթները հաջորդ մրցաշրջանում։