Գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի շահերը, ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել է, որ իր ֆուտբոլիստը չի տեղափոխվի փարիզյան ակումբ, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի գործակալը Փարիզ է ժամանել ապրիլի 26-ին՝ ՊՍԺ-ի ղեկավարության հետ հանդիպելու համար, սակայն կողմերը դժվար թե քննարկեն Յամալի տեղափոխությունը, քանի որ Մենդեշը նախկինում ֆրանսիական ակումբին հայտնել էր, որ Լամինը չի վաճառվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է 200 մլն եվրո վճարել 16-ամյա ֆուտբոլիստի համար։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 6 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։