«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը հանդիպել է պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշի հետ, հայտնում է The Mirror-ը։
Մենդեշը, ով նախկինում ներկայացնում էր Կրիշտիանու Ռոնալդուն, գործակալն է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Բերնարդու Սիլվան, Դարվին Նունյեսը, Ժոաու Նևեշը և Ռաֆայել Լեաուն, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Ռետքլիֆն ավելի վաղ հայտարարել էր , որ Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելու փոխարեն ինքը կնախընտրեր մանկունիանցիների համար «նոր Մբապպե» գտնել։