«Ռայո Վալյեկանոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այս ամառ ավարտվում է 38-ամյա կոլումբիացու պայմանագիրն իսպանական ակումբի հետ։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։
Ֆալկաոն «Ռայո Վալյեկանոյում» հանդես է գալիս 2021 թվականի սեպտեմբերից։
Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։