Հարձակվող Պաուլո Դիբալան բանակցություններ է վարում «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին սոցցանցերում հայտնել է հայտնի լրագրող Ռուդի Գալետտին։
Դիբալայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: 30-ամյա արգենտինացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան» և «Չելսին», սակայն ֆուտբոլիստի առաջնահերթությունը «Ռոմայում» շարունակելն է։
2023/24 մրցաշրջանում Պաուլո Դիբալան անցկացրել է 34 պաշտոնական հանդիպում։ Դրանցում աշխարհի չեմպիոնը 15 գոլ և 10 գոլային փոխանցում է կատարե:
«Ռոման» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: