«Լիվերպուլն» ու «Ֆեյենորդը» համաձայնության են եկել հոլանդական ակումբի գլխավոր մարզիչ Արնե Սլոտի թիմից վաղաժամ հեռանալու փոխհատուցման շուրջ։ Նա այս մրցաշրջանի վերջում կգլխավորի մերսիսայդցիներին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ անգլիական թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։
Սլոտի ներկայիս աշխատանքային պայմանագիրը Ֆեյենորդի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը:
45-ամյա մասնագետը հոլանդական ակումբը մարզում է 2021 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Ֆեյենորդը» բոլոր մրցաշարերում մասնակցել է 145 հանդիպման՝ հաղթելով 94 անգամ, 27 անգամ ոչ-ոքի խաղացել և 24 անգամ պարտվել։
Հոլանդիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանի 31 տուրից հետո «Ֆեյենորդը» վաստակել է 75 միավոր եւ երկրորդ տեղում է։