«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ֆրանսիական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մբապպեն համաձայնել է աշխատավարձի կրճատմանը՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար։ Լոս Բլանկոսի ճամբարում խաղացողը կստանա մոտ 15 միլիոն եվրո մաքուր: Բացի այդ, Մբապպեն կունենա իմիջային իրավունքների 80%-ը, ինչի շնորհիվ նրա եկամուտը կարող է գրեթե կրկնապատկվել։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիանն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։ Հաղորդվում էր, որ հարձակվողը թիմակիցներին և ՊՍԺ-ի մարզչական շտաբին ասել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Իր հերթին, նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղեկացրել է Կառլո Անչելոտիի մարզչական շտաբին, որ Մբապպեն կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր խաղացողը։
Այս մրցաշրջանում Մբապեն փարիզցիների կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 43 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 180 մլն եվրո։