Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆա Մարինը կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բայերը» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Նշվում է, որ լեւերկուզենյան թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն անձամբ է պնդում նրա տեղափոխությունը։
Մարին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ալավեսում»։ Այս մրցաշրջանում 21-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։
«Բայերն» այս մրցաշրջանում ժամանակից շուտ դարձավ Գերմանիայի չեմպիոն։