«Քրիստալ Փելեսի» կիսապաշտպան Մայքլ Օլիսը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆրանսիացուն հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը մտադիր է ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մրցաշրջանում Օլիսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում խփել է 7 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: