«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարող է հույս դնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմն ուժեղացնելու վրա։
Սոցցանցերում լրագրող Իվան Սան Անտոնիոյի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ամառային տրանսֆերների համար երաշխիքներ է տրամադրել Չավիին։ Նշվում է, որ կատալոնական ակումբը մտադիր է զգալիորեն ուժեղացնել իր հայտացուցակը մրցաշրջանից դուրս։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ավելի վաղ հայտարարել էր, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին կմնա թիմում և նույնիսկ կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Նշենք, որ հունվարին Չավին հայտարարել էր կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից վաղաժամկետ հեռանալու մասին։