«Բարսելոնան» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմում լուրջ փոփոխությունների։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբը որոշել է այս ամառ հեռանալու հիմնական թեկնածուին։ Դա հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն էր՝ ներկայիս կազմի ամենաթանկ և բարձր վարձատրվող խաղացողներից մեկը։
Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգի գործող աշխատանքային պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։ Այս մրցաշրջանում դե Յոնգը մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։