Նասեր Ալ-Խելաիֆի. «Ինձ համար Սուպերլիգա չկա»

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Սուպերլիգայի ստեղծման մասին։

«Ես հարցրեցի Լապորտային, թե երբ են նրանք պատրաստվում հրաժարվել Սուպերլիգա ստեղծելու այս հիմար գաղափարից։ Ինձ համար Սուպերլիգա չկա։ Չեմպիոնների Լիգան աշխարհի լավագույն ակումբային մրցաշարն է։ Նրանք մասնակցում են դրան, մենք հանդիպեցինք քառորդ եզրափակիչում։ Հուսով եմ, որ նրանք շուտով կդադարեցնեն դա, քանի որ դա անիմաստ նախաձեռնություն է: Ես միշտ ասել եմ, որ նրանք կարող են վերադառնալ»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի գործողությունները՝ արգելելու Սուպերլիգայի ստեղծումը 2021 թվականին։ Կազմակերպությունները մենաշնորհ չունեն Եվրոպայում ակումբային մրցումների վրա, և Սուպերլիգան կարող է պաշտոնապես ստեղծվել եվրոպական օրենսդրությամբ։