Էնցո Ֆերնանդեսը վիրահատվել է և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը չի մասնակցի 2023/24 մրցաշրջանի մնացած հանդիպումներին։

Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, 23-ամյա արգենտինացին վիրահատվել է աճուկային ճողվածքի պատճառով։ Լոնդոնյան թիմի խաղացողը վերջին շաբաթներին ցավեր է զգում։

Ֆերնանդեսը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, սակայն ակնկալվում է, որ լիովին պատրաստ կլինի Արգենտինայի հավաքականում խաղալու Copa America-ում, որը կմեկնարկի հունիսի 20-ին Միացյալ Նահանգներում։

Այս մրցաշրջանում Էնցոն «Չելսիի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։