Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հարձակվող Կայ Հավերցի խաղի մասին «Չելսիի» հետ Անգլիայի առաջնության 29-րդ տուրի տնային խաղում (5։0)։
«Նրա ընդհանուր ներդրումը խաղի յուրաքանչյուր փուլում հսկայական էր: Եթե սրան գումարենք նրա խփած երկու գոլերը և կարևորագույն պահերին կապող խաղը, ապա դա հիանալի խաղ էր»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Արսենալի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։