Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան բաց է թողել թիմի մարզումը, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստն իրեն վատ է զգացել «Ալավեսի» հետ հանդիպումից առաջ և բաց է թողել Լա Լիգայի 32-րդ տուրի (0։2) խաղը, որը տեղի է ունեցել ապրիլի 21-ին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մորատայի մոտ ախտորոշվել է եռանկյունի նեվրալգիա։ Հիվանդության պատճառը կարող է լինել վարակը։
Այս մրցաշրջանում Մորատան անցկացրել է 44 հանդիպում, դարձել 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։