Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Բարսելոնայի» հետ խաղից առաջ իջել է ողջունելու իր ֆուտբոլիստներին և մրցավարական թիմին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ հանդիպման մեկնարկից քիչ առաջ տանտերերի նախագահի ներկայությունը զարմացրել է «Բարսելոնայի» խաղացողներին։
Աղբյուրի համաձայն՝ Ֆլորենտինո Պերեսի հետ են եղել նաև մադրիդյան ակումբի արբիտրաժային խորհրդական Մեգիա Դավիլան և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) տեղեկատու Պերես Լասան։
Հանդիպումն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 3։2 հաշվով։
«Ռեալը» զբաղեցնում է առաջին տեղը Լա Լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 32 խաղում վաստակել է 81 միավոր։ «Բարսելոնան» 70 միավորով երկրորդ տեղում է։