Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Իտալիա

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյով։ Մորատայի ընտանիքը ցանկանում է վերադառնալ Իտալիա, և, ըստ աղբյուրի, հարձակվողը կարող է վերադառնալ «Յուվենտուս»։

Նշենք, որ Ալվարո Մորատայի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Այս մրցաշրջանում անցկացրած 44 խաղում Մորատան դարձել է 20 գոլի հեղինակ։