ՈւԵՖԱ-ն թիմերին թույլ կտա ընդլայնել իրենց հայտացուցակը EURO-2024-ի համար

ՈւԵՖԱ-ն թիմերին թույլ կտա ընդլայնել իրենց հայտացուցակը Եվրո 2024-ի համար:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ՈՒԵՖԱ-ի պատվիրակները երկուշաբթի օրը քվեարկել են ազգային հավաքականների ցուցակը 23-ից 26-ի ընդլայնելու օգտին:

Նշվում է, որ ապրիլի սկզբին ազգային հավաքականների մարզիչները հանդես են եկել Եվրո-2024-ի հայտացուցակի ընդլայնման օգտին։ Այս նպատակով նախաձեռնություն է առաջարկվել ապրիլի սկզբին Դյուսելդորֆում կայացած հանդիպման ժամանակ:

Նախկինում ՈՒԵՖԱ-ն թույլ էր տվել մասնակիցներին ավելացնել իրենց հայտը Եվրո 2020-ի համար՝ կապված Covid-19 համաճարակի պատճառով առաջացած ծանրաբեռնված օրացույցի հետ: Մեկ տարի անց  ՖԻՖԱ-ն  պահպանեց քվոտան՝ թույլ տալով թիմերին 26 խաղացողներ տանել 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը, բայց շատերն ակնկալում էին, որ  Եվրո 2024-ի համար  սահմանը կվերադառնա 23 խաղացողի: