«Լիվերպուլի» առաջատարը կբացակայի մի քանի շաբաթ

«Լիվերպուլի» վինգեր Դիոգու Ժոտան, ով վնասվածք էր ստացել Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում (3:1), ստիպված կլինի երկու շաբաթ բաց թողնել։ Այս մասին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը.

«Դիոգուն գոլ խփեց և անհարմարավետություն զգաց, իսկ հիմա մենք իմացանք, որ դա ավելի լուրջ բան է։ Նա շարքից դուրս կմնա մի քանի շաբաթով»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

Այս մրցաշրջանում 27-ամյա Ջոտան «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։