Ջուդ Բելինգհեմը շահել է Laureus Breakthrough of the Year մրցանակը

Ջուդ Բելինգհեմը շահել է Laureus Breakthrough of the Year մրցանակը:

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը դարձավ այս մրցանակին արժանացած առաջին ֆուտբոլիստը։

Առաջադրվել են նաև ֆուտբոլիստներ Սալմա Պարալուելոն («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական) և Լինդա Կայսեդոն («Ռեալ Մադրիդ», Կոլումբիայի հավաքական), ամերիկացի թենիսիստուհի Կոկո Գաուֆը, չինացի լողորդ Քին Հայանգը և շոտլանդացի մարզիկ Ջոշ Քերը։

Այս մրցաշրջանում Բելինգհեմը Լա Լիգայում անցկացրել է 25 հանդիպում և խփել 17 գոլ՝ ամենաշատը թիմում։