Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է թիմի հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։
«Մենք չենք պատրաստվում Յամալին համեմատել Լեո Մեսսիի հետ։ Նա բոլորովին այլ ֆուտբոլիստ է։ Նրան շատ դժվար է կանգնեցնել մեկ-մեկ խաղում։ Նա իր վրա է քաշում մի քանի հակառակորդ խաղացողների։ Այս տղան «Բարսելոնայի» ներկան ու ապագան է»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Marca պարբերականը։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 16-ամյա հարձակվողը անցկացրել է 31 հանդիպում։ Յամալն դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։