Վինիսիուսն այս ցուցանիշով առաջատարն է Էլ-Կլասիկոյում

Կիրակի օրը՝ ապրիլի 21-ին, կայացավ Լա Լիգայի 32-րդ տուրի «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մադրիդցիների կամային հաղթանակով՝ 3։2 հաշվով։

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը իրացրեց 11 մետրանոցը։ Սա նրա յոթերորդ գոլն է Էլ-Կլասիկոյում։

Նա դարձավ Բրազիլիայի առաջատարը Էլ-Կլասիկոներում գոլերով՝ գերազանցելով Ռոնալդոյին (6):

Ջովանին, Ռիվալդոն ու Ռոնալդինյոն խփել են 5-ական գոլ, Նեյմարն ու Ռոմարիոն՝ 3-ական։