Տիագու Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Չելսիից»

«Չելսիի» պաշտպան Տիագու Սիլվան այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է The Standard-ը։

39-ամյա բրազիլացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Նա ավելի վաղ ասել էր, որ արդեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նրա նախկին ակումբը՝ «Ֆլումինենսեն»։

Այս մրցաշրջանում Սիլվան բոլոր մրցաշարերում մասնակցել է «Չելսիի» 32 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։