«Չելսիի» առաջատարը բաց կթողնի «Արսենալի» դեմ խաղը

«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերը, ով Էրլինգ Հոլանդի հետ գլխավորում է Պրեմիեր Լիգայի ռմբարկուների մրցավազքը (20-ական գոլ), կարող է չխաղալ «Արսենալի» դեմ 29-րդ տուրի հետաձգված խաղում։

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» մամուլի ծառայությունը, 21-ամյա անգլիացին երկուշաբթի օրը չի մարզվել թիմի հետ հիվանդության պատճառով։ «Կապույտների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ֆուտբոլիստի վիճակի մասին։

«Վաղն առավոտյան պետք է գնահատենք նրա վիճակը։ Չեմ կարծում, որ նա կկարողանա մասնակցել, բայց վաղը կքննարկենք: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե նա լավ է, նա կարող է չկարողանալ մասնակցել խաղին»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է The Standard-ը։

«Արսենալ» – «Չելսի» հանդիպումը կկայանա վաղը «Էմիրեյթսում»։