«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ակումբային մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտվել է, սակայն հոլանդացին կխաղա Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ESPN-ը։
Կիսապաշտպանը կոճի վնասվածք էր ստացել ապրիլի 21-ին Լա Լիգայի՝ «Ռեալի» դեմ խաղում, որում «Բարսան» պարտվեց 2։3 հաշվով և գրեթե կորցրեց չեմպիոնության շանսերը՝ 11 միավորով հետ մնալով առաջատարից։
Դեռ հայտնի չէ, թե երբ Դե Յոնգը կվերադառնա մարզադաշտ և կկարողանա արդյոք օգնել Հոլանդիային EURO-2024-ի Լեհաստանի դեմ առաջին խաղում։