Յուրգեն Կլոպը 2025 թվականին կարող է գլխավորել Եվրոպական գրանդը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո կլքի անգլիական ակումբը։

Ինչպես հայտնում է Focus-ը, Մյունխենի «Բավարիան» այժմ դիտարկում է 2025 թվականի ամռանը Կլոպին թիմի մարզիչ նշանակելու տարբերակը։ Միաժամանակ թիմի ղեկավարությանը պետք է գտնել մեկին, ով կաշխատի 2024/2025 մրցաշրջանի մարզչական կամրջի վրա։ Նշվում է, որ մյունխենյան թիմի ժամանակավոր մարզիչ կարող է դառնալ Հանս-Դիտեր Ֆլիկը։

Հիշեցնենք, որ հունվարին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։ Իր հայտարարության մեջ գերմանացի մասնագետը հասկացրել է, որ այլևս էներգիա չունի թիմը մարզելու համար։

56-ամյա գերմանացի մասնագետը գլխավորել է անգլիական «Լիվերպուլը» 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։