Կառլո Անչելոտտի. «Նա մեզ համար չափազանց կարևոր ֆուտբոլիստ է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (3։2) պաշտպան Լուկաս Վասկեսի խաղը։

Իսպանացին գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց և վաստակեց 11 մետրանոց։

«Լուկասը մեզ համար չափազանց կարևոր ֆուտբոլիստ է ոչ միայն այն բանի համար, ինչ նա արեց այսօր, այլև ամբողջ մրցաշրջանի համար: Նա մրցում է Կարվախալի հետ, ում ես համարում եմ աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը, և այսօր տարբերությունը դրեց, ինչպես շատ այլ հանդիպումներում»,- խաղից հետո ասել է Անչելոտտին։

Մադրիդի «Ռեալն» ունի 81 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը, «Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է։