«Ալիանց Արենայում» կկանգնեցվի թիմի լեգենդներից մեկի հուշարձանը

«Բավարիայի» տնային մարզադաշտում՝ «Ալիանց Արենայում» կկանգնեցվի Ֆրանց Բեկենբաուերի հուշարձանը:

Դա կլինի բրոնզե արձան, որը տեղադրված է բավարական ադամանդի տեսքով պատվանդանի վրա։ Այս մասին հայտարարել է Կուրտ Լանդաուեր հիմնադրամը, որը կտեղադրի հուշարձանը։ Ծրագրի իրականացման համար կպահանջվի մոտ 18 ամիս:

Բեկենբաուերը՝ «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ, մարզիչ և նախագահ, մահացել է 2024 թվականի հունվարի 7-ին։