Լևերկուզենի «Բայերի» առաջատարի խաղին կհետևեն եվրոպական մի քանի ակումբներ

Լևերկուզենի «Բայերն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է բաժանվել պաշտպան Էդմոն Տապսոբայից։ Այս մասին իր սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լրագրողի տեղեկություններով՝ «Բորուսիա Դորտմունդի» դեմ այսօր կայանալիք հանդիպմանը ներկա կլինեն եվրոպական մի քանի ակումբների սկաուտներ։ Նրանք ցանկանում են հետևել խաղացողին:

Անցած ամառ Տապսոբի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Թոթենհեմը»։ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ եւ ստացել 4 դեղին քարտ։