«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը կազմել է Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստների իր խորհրդանշական կազմը։ 23-ամյա անգլիացին ընտրել է 4-4-2 դասավորությունը։
Ֆիլ Ֆոդենի Պրեմիեր Լիգայի թիմը՝ Էդերսոն, Կայլ Ուոքեր, Վիրջիլ վան Դեյկ, Վինսենթ Կոմպանի, Էշլի Քոուլ, Պատրիկ Վիեյրա, Դավիդ Սիլվա, Կրիշտիանու Ռոնալդու, Թիերի Անրի, Ուեյն Ռունի և Սերխիո Ագուերո։
Ֆոդենը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 159 հանդիպում՝ դառնալով 49 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։