«Մանչեսթեր Սիթին» անպարտելի է մնում 29 խաղում անընդմեջ

Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին» (1։0)։

«Քաղաքայինները» իրենց անպարտելի շարքը հասցրեցին 29 հանդիպման, ինչը ակումբային ռեկորդ է: Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթել է 23 անգամ, 6 անգամ ոչ-ոքի է խաղացել։

Հիշեցնենք, որ 11 մետրանոց հարվածաշարում պարտությունները հաշվի չեն առնվում։ Այս շաբաթ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղում պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1։1, 3։4՝ 11 մետրանոցներով)։