Անգլիայում աղջիկների ֆուտբոլի թիմը հաղթել է տղաների առաջնությունում՝ չկրելով ոչ մի պարտություն

Անգլիայում աղջիկների թիմը հաղթել է մինչև 12 տարեկան տղաների պատանեկան մրցաշարում։

Queen’s Park Ladies-ը զբաղեցրել է երիտասարդական ֆուտբոլային լիգայի երրորդ դիվիզիոնի առաջին հորիզոնականը: Թիմը ոչ մի պարտություն չի կրել՝ 18 հաղթանակ տանելով և 4 անգամ ոչ-ոքի խաղալով։

Կանանց թիմը գերազանցեց տղամարդկանց՝ խփելով 61 գոլ և բաց թողնելով 11-ը: Իր անցկացրած բոլոր հանդիպումներից Queen’s Park Ladies-ը վաստակեց 58 միավոր՝ 16-ով ավելի, քան մոտակա մրցակիցը, որը դեռ երկու խաղ ուներ անցկացնելու:

Հատկանշական է, որ ի սկզբանե տեղի ֆուտբոլային ասոցիացիան չէր ցանկանում կանանց թիմին թույլ տալ տղամարդկանց մրցաշար, սակայն Queen’s Park Ladies-ի մարզիչ Թոբի Գրինը ղեկավարությանը համոզեց, որ իր թիմը բավական լավն է տղաների հետ հավասար մրցելու համար: