Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստ է վերադառնալ «Բավարիա»:
Ինչպես հայտնում են գերմանացի լրագրողներ Պատրիկ Շտրասերը և Մաքսիմիլիան Կոխը, մարզիչը հաշտություն է կնքել «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսի հետ և պատրաստ է վերադառնալ մյունխենյան ակումբ։
Գերմանացին «Բավարիայից» հեռացավ 2021 թվականին: Ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
Սակայն նշվում է, որ գերմանացի մասնագետը դեռ բաց է «Բարսելոնայում» աշխատելու համար։