«Բարսելոնայի» ղեկավարությունը նոր գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է «Ասթոն Վիլայում» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի թեկնածությունը։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, կատալոնացիները հետաքրքրված են 52-ամյա իսպանացի մասնագետին Չավիի փոխարեն հրավիրելու հարցում։
Հունվարին Չավին հայտարարեց, որ կլքի «Բարսելոնան» մրցաշրջանի ավարտից հետո, որից հետո թիմը պարտվեց միայն մեկ խաղում՝ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում՝ ՊՍԺ-ի դեմ։