«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Անգլիայի գավաթում հաղթելը կփրկի «կարմիր սատանաների» ընթացիկ մրցաշրջանը։
«Մենք պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքներին, որոնց բախվում ենք։ Հիմա ես չեմ մտածում այս հարցի մասին, բայց մտածում եմ կիրակի օրվա մասին: Մենք պլաններ ենք կազմում հաջորդ մրցաշրջանի համար, բայց հիմա բոլորս մտածում ենք կիրակի օրվա մասին։
Մենք ցանկանում ենք հաջողակ լինել ամեն մրցաշրջանում, ցանկանում ենք նվաճել տիտղոսներ: Մենք դա անելու մեծ հնարավորություն ունենք, քանի որ հասել ենք կիսաեզրափակիչ, ինչը հսկայական մարտահրավեր է: Մենք գիտենք մեր բոլոր խնդիրների մասին, դրանք միշտ շատ են, բայց պետք է լուծումներ փնտրել։ Մենք լուծում կգտնենք կիրակի օրը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին մանկունիանցիներն այս մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում կխաղան «Քովենթրի Սիթիի» հետ։