SERIE A. «Նապոլին» պարտվեց «Էմպոլիին» արտագնա խաղում (VIDEO)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Նապոլին» հյուրընկալվելիս պարտվեց «Էմպոլիին»՝ 0։1 հաշվով։

Տանտերերի միակ գոլը խփեց թիմի հարձակվող Ալբերտո Չերին։

Նեապոլիտանական ակումբը 49 միավորով մնաց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում։ «Էմպոլին» բարձրացավ 15-րդ հորիզոնական, վաստակած 31 միավորով։