«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տեխնիկական տնօրեն է նշանակել, ով նախկինում աշխատել է «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Ջեյսոն Ուիլքոքսին ակումբի նոր տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։

Ընդգծվում է, որ 52-ամյա մասնագետը կաշխատի խաղացողներ ձեռք բերելու և «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի զարգացման վրա։

Ուիլքոքսի վերջին աշխատանքը եղել է «Սաութհեմփթոնում», որտեղ նա 2023 թվականի ամռանից զբաղեցրել է սպորտային տնօրենի պաշտոնը: Նախկինում 2017-ից 2023 թվականներին անգլիացի մասնագետն աշխատել է որպես «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական բաժնի ղեկավար։ 2016-ից 2017 թվականներին Ուիլքոքսը եղել է «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմի մարզիչը։

Պրեմիեր Լիգայի 32 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 50 միավոր և այժմ յոթերորդ տեղում է։