Մեսութ Օզիլ․ «Էլ-Կլասիկոն անկում է ապրում, և դա ամոթ է»

Մեսութ Օզիլը կարծում է, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև Էլ-Կլասիկոն այլևս գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը չէ։

Ապրիլի 21-ին Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» կհանդիպեն Լա Լիգայում ։

– Այս շաբաթ Էլ-Կլասիկո է լինելու։ Ի՞նչ հիշողություններ ունես «Բարսելոնայի» դեմ խաղերից:
– Այն ժամանակ դա ֆուտբոլային աշխարհի ամենակարևոր հանդիպումն էր։

Ի դժբախտություն մեզ, այդ «Բարսելոնան», հավանաբար, պատմության լավագույն «Բարսելոնան» էր: 

Պեպ Գվարդիոլայի «Բարսան» այլ մակարդակի վրա էր, և այն միանշանակ տարբերվում է ակումբի ներկայիս տարբերակից։

Կարծում եմ, որ այժմ ամբողջ աշխարհի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է այնպիսի հանդիպումների վրա, ինչպիսիք են «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի»-ն կամ Պրեմիեր Լիգայի այլ հանդիպումներ :

Կարծում եմ, որ Էլ-Կլասիկոն անկում է ապրում, և դա ամոթ է: Բայց դա «Ռեալի» մեղքը չէ, քանի որ նրանք, անկասկած, աշխարհի լավագույն թիմերից մեկն են:

Խնդիրը «Բարսելոնան» է, որը վատնել է իր ներուժը», – ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը։