Չավին ասել է, որ Չեմպիոնների Lիգայի 1/4-րդ տուրի ՊՍԺ-ի հետ խաղում մրցավարը «սպանել է» «Բարսելոնային»։
Պատասխան խաղն ավարտվել է 4:1 հաշվով՝ հօգուտ ՊՍԺ-ի։ Երկու հանդիպումների հանրագումարի հիման վրա փարիզցիները դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ։ 29-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «բլաուգրանայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն։
«Ես դժգոհ եմ և զայրացած, քանի որ այս խաղը նշանավորեց ողջ դիմակայությունը: Մենք լավ կազմակերպված էինք, երբ խաղում էինք ամբողջական կազմերով: Այս խաղում կարմիր տալը չափազանց շատ էր: Հեռացումից հետո լրիվ այլ խաղ էր։
Ինչ էլ ասենք, կարմիր քարտը ստվերում է ամեն ինչ։ Տասը հոգով շատ դժվար է։ Ափսոս, որ ամբողջ մրցաշրջանի աշխատանքն ավարտվեց մրցավարի որոշմամբ։ Ես կցանկանայի ամբողջ խաղը խաղալ տասնմեկն ընդդեմ տասնմեկի: Հեռացման կարիք չկար։
Մրցավարին ասացի, որ շատ վատ է, աղետ է։ Նա սպանեց խաղը։ Փոխեց ամեն ինչ։ Ես չեմ սիրում խոսել մրցավարների մասին, բայց սա պետք է ասենք, չենք կարող լռել։
«Բարսան» նորից կփորձի։ Մենք շատ արժանի Չեմպիոնների Լիգա անցկացրինք, ես կասեի հիանալի»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը: