Յուրգեն Կլոպից հետո առաջին անգամ «Բորուսիան» հասավ այս արդյունքին

Դորտմունդի «Բորուսիան» 11 տարվա մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում։

Այսօր Դորտմունդը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» (4:2) և ընդհանուր հաշվարկով դուրս եկավ հաջորդ փուլ։

«Բորուսիան» առաջին անգամ կխաղա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում 2012/13 մրցաշրջանից հետո, երբ թիմը գլխավորում էր Յուրգեն Կլոպը։ Այդ մրցաշրջանում դորտմունդցիները կիսաեզրափակչում դուրս թողեցին «Ռեալին», իսկ մրցաշարի եզրափակչում պարտվեցին «Բավարիային»։

Ընթացիկ վիճակահանության կիսաեզրափակչում «Բորուսիան» կհանդիպի ՊՍԺ-ի հետ, որը ընդհանուր հաշվով հաղթել է «Բարսելոնային»: