Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:2) կիսվել է մեկնաբանությունով։
«Սա խելահեղ խաղ էր երկրպագուների և մեզ համար: Հիանալի խաղ մեզ, մեր երկրպագուների և ամբողջ աշխարհի ֆուտբոլասերների համար: Ես շատ ուրախ եմ այս ամենի համար։
Հիմա մեզ շատ լուրջ հանդիպում է սպասվում ՊՍԺ-ի հետ։ Մենք լավ խաղացինք նրանց դեմ տանը խմբային փուլում, բայց ոչ այնքան լավ արտագնա խաղում։ Մենք հիմա ցանկանում ենք ավելիին հասնել և, իհարկե, դուրս գալ եզրափակիչ»,- մեջբերում է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլիստը։