Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնային»։
Կատալոնիայում կայացած հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով՝ հօգուտ փարիզցիների։
Ռաֆինյան 12-րդ րոպեին առաջ մղեց տանտերերին։ 29-րդ րոպեին «բլաուգրանայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարմիր քարտ ստացավ։ Ընդմիջումից 5 րոպե առաջ հաշիվը հավասարեցրց Ուսման Դեմբելեն։
54-րդ րոպեին Վիտինյան առաջ մղեց ՊՍԺ-ին: Գրեթե անմիջապես «Բարսելոնան» մնաց առանց գլխավոր մարզչի խաղադաշտում. Չավին կարմիր քարտ ստացավ մրցավարի որոշմանը կատաղի արձագանքելու համար: 61-րդ րոպեին Կիլիան Մբապպեն վաստակեց 11 մետրանոց, իսկ հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ դուբլ ձեւակերպեց՝ վերջնական արդյունքը գրանցելով ցուցատախտակին։
Անցած շաբաթ կայացած առաջին հանդիպումն ավարտվել է «Բարսելոնայի» 3:2 հաշվով հաղթանակով։ Այսպիսով, երկու խաղերի հիման վրա ՊՍԺ-ն դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։