«Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում խայտառակ ցուցանիշ է գրանցել

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» ծանր պարտություն կրեց ՊՍԺ-ից։

Պատասխան խաղն ավարտվել է 1։4 հաշվով։ Երկու հանդիպումների հանրագումարով փարիզցիները դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ։

Վերջին 8 տարիների ընթացքում կատալոնացիները 7 ջախջախիչ պարտություն են կրել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում։

2021 թվականին «Բարսելոնան» 1:4 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին 1/8 եզրափակչի առաջին խաղում։ 2020 թվականին կատալոնացիները քառորդ եզրափակիչում 2։8 հաշվով պարտվել էին «Բավարիային»։ 2019 թվականին Բարսան «Էնֆիլդում» կիսաեզրափակչի պատասխան խաղում պարտվեց «Լիվերպուլին» (0:4), իսկ 2018 թվականին «բլաուգրանան» 1/4 եզրափակիչի պատասխան խաղում պարտվեց «Ռոմային» (0:3): 

2017 թվականին «Բարսան» ծանր պարտություն կրեց Չեմպիոնների Լիգայում երկու անգամ՝ 0:4 հաշվով ՊՍԺ-ի հետ 16-րդ տուրի առաջին խաղում և 0:3 «Յուվենտուսի» հետ քառորդ եզրափակիչի առաջին խաղում։