Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին հիանալի լուր է հայտնել

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե պաշտպան Կայլ Ուոքերը կկարողանա՞ «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում առաջին րոպեներից խաղալ։

«Ես կնայեմ մարզմանը։ Նա արդեն մեկ-երկու մարզում է անցկացրել: Նա իրեն լավ է զգում և լավ տրամադրություն ունի։ Չգիտեմ՝ նա կկարողանա՞ խաղադաշտ դուրս գալ առաջին րոպեներից, թե՞ կկարողանա դուրս գալ ընդմիջմանը։

Բայց նա վաղը մեզ հետ կլինի։ Սա հիանալի նորություն է, քանի որ նա մեր ավագն է: Եվ նա բոլորից լավ գիտի, թե ինչպես պաշտպանվել այնպիսի ֆուտբոլիստների դեմ, ինչպիսիք են Վինիսիուս Ժունիորը, Նեյմարը և Կիլիան Մբապպեն»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» կխաղան ապրիլի 17-ին։ Անցած շաբաթ Մադրիդում թիմերը ոչ-ոքի խաղացին 3:3 հաշվով: