Լոնդոնի «Արսենալը» պլանավորում է ուժեղացնել կազմը տրանսֆերային ամռանը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ն իր էջերում, «զինագործների» ռադարում է հայտնվել «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոտկինսը։ Նշվում է, որ գործարքի խոչընդոտը կարող է լինել տարիքը և բարձր գինը՝ 28-ամյա Ուոտկինսը կարժենա ավելի քան 80 միլիոն եվրո։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում Օլի Ուոտկինսը դարձել է 19 գոլի հեղինակ։ Ավելի շատ գոլ խփել են միայն երկու ֆուտբոլիստ՝ Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիից» և Քոուլ Պալմերը «Չելսիից» (նրանք ունեն 20-ական գոլ):
Ավելացնենք, որ «Արսենալն» այս մրցաշրջանում պայքարում է Անգլիայի չեմպիոնի կոչման համար։