«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը խոսել է Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղում (6։0) 11 մետրանոց իրացնելու իրավունքի շուրջ պայքարի մասին։
«Մյուս խաղացողները ցանկանում էին հարվածել, և դա հասկանալի է, երբ հաշիվը 4։0 էր: Բայց ես թիմի կանոնավոր 11 մետրանոց իրացնողն եմ և ցանկանում էի իրացնել այդ հարվածը: Դրա համար էլ բռունցքով հարվածեցի: Մենք փորձեցինք ցույց տալ, որ բոլորն ուզում են պատասխանատվություն կրել։
Միգուցե մենք մի փոքր չափն անցանք, բայց բոլոր խաղացողները ցանկանում են օգնել: Ոչ մի լուրջ բան, մենք ծիծաղեցինք ու կատակեցինք դրա մասին։ Մարզիչը մեզ հետ քննարկել է այս իրավիճակը»,- Պալմերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: