Ասիայի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ էմիրաթական «Ալ Այն» – Սաուդյան «Ալ-Հիլալ» առաջին հանդիպումը հետաձգվել է։
Խաղը պետք է կայանար այսօր Ալ Այնում, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով որոշվել է հանդիպումը հետաձգել վաղը, հայտնում է ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ ապրիլի 17-ին։
ԱՄԷ-ի տարբեր շրջաններում հորդառատ անձրևներ են՝ ամպրոպով և կարկուտով, ինչպես նաև քամու ուժգին պոռթկումներով: Հորդառատ տեղումների հետեւանքով մի շարք բնակավայրեր հեղեղվել են։