Ջուդ Բելինգհեմը խաղերի ժամանակ հանդես է եկել երկրպագուների ռասիզմի դեմ:
«Արտագնա հանդիպումներում ռասիստական բռնությունները գրեթե սովորական երեւույթ են: Պետք է ավելին անել՝ դա կանխելու համար: Սա չպետք է տեղի ունենա, ֆուտբոլային ղեկավարները պետք է ավելին անեն:
Պետք է ավելին անել Վինիսիուսի նման ֆուտբոլիստներին աջակցելու համար: Ոչ ոք արժանի չէ նման վիրավորանքների»,- ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը :