Անգլիական ակումբը 40+20 միլիոն եվրո է առաջարկում «Մեսսինյոյին»

«Չելսին» հետաքրքրված է «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էստևանով։

Ինչպես հաղորդում է Sport Witness-ը՝ հղում անելով բրազիլացի լրագրող Խորխե Նիկոլային, Պրեմիեր Լիգայի թիմն առաջարկել է 40 միլիոն եվրո և ևս 20 միլիոն բոնուսներ Էստևանի համար:

60 միլիոնը Էստևանի պայմանագրում փոխհատուցման գումարն է։ «Պալմեյրասը» կցանկանար ստանալ ամբողջ գումարը միանգամից՝ չհաշված բոնուսները։

Նշվում է, որ Էստևանով հետաքրքրված են Պրեմիեր Lիգայի ևս երկու ակումբներ և «Բարսելոնան»:

16-ամյա եզրային հարձակվողը «Պալմեյրասի» հիմնական կազմում անցկացրել է 8 հանդիպում , դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Մ20 հավաքականում նա 19 խաղում ունի 9 (6+3) միավոր գոլ+ փոխանցում համակարգով։