Չավին հայտնել է իր որոշման մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կրկին հայտարարել է, որ չի ծրագրում փոխել մրցաշրջանի ավարտից հետո թիմը լքելու որոշումը։

«Ես ձեզ սա ասել եմ ամեն ասուլիսի ժամանակ։ Ոչինչ չի փոխվել։ Եթե ​​ուզում եք, փոխեք հարցը, ես ձեզ տալիս եմ այս հնարավորությունը։

Ես փորձում եմ փոխել դինամիկան հանուն ակումբի, դա այն ամենն է, ինչ անում եմ: Որոշումը չի փոխվի»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

44-ամյա իսպանացին հունվարին հայտարարել էր «Բարսելոնայից» հեռանալու մասին մրցաշրջանի ավարտին։ Դրանից հետո կատալոնացիները 12 խաղում ոչ մի պարտություն չեն կրել՝ 9 հաղթանակ և 3 ոչ-ոքի։